Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի բնակչուհին տեսանկարել է իր արոտատեղիով վազող հազարավոր կենգուրուների: Հոլովակը մեկ շաբաթում ավելի քան 800 հազար դիտում է ունեցել, հայտնում է Daily Mail-ը:

Հոլովակի հեղինակը հայտարարել է, որ կենգուրուների հարձակումը հանգեցրել է նրան, որ առաջիկայում ոչխարները չեն կարող արածել իր արոտավայրերում:

Պարբերականը նշում է, որ վերջին տարիներին Ավստրալիայում կենգուրուների թիվը կրկնապատկվել է եւ շարունակում է աճել: Կառավարության տվյալներով՝ գրանցվել է արդեն ավելի քան 46 մլն առանձնյակ: