Թբիլիսիի կենտրոնում բռնկված հրդեհի հետեւանքով միանգամից 5 ընտանիք առանց տանիքի է մնացել: Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Հրդեհը տեղի է ունեցել այսօր Չուգուրեթի շրջանի Միխայիլ Բուխաիձեի փողոցում: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ կրակի դեմ պայքարել է հրշեջ 10 հաշվարկ:

Հրդեհի հետեւանքով ոչ մի մարդ չի տուժել: Դրա հետ մեկտեղ, Ծառայության տվյալներով, կրակը ոչնչացրել է 250 քառ.մետր բնակելի մակերես: Ներկայումս կրակը տեղայնացվել է:

Նախնական վարկածի համաձայն՝  բռնկման պատճառը կարճ միացումն է: