ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ համաշխարհային առաջնորդները չեն ծիծաղել իր վրա, իսկ հակառակ պնդումները «կեղծ լուրեր» են:

«Նրանք չէին ծիծաղում ինձ վրա, նրանք ծիծաղում էին ինձ հետ: Իսկ կեղծ տեղեկատվությունը հաղորդեց, որ մարդիկ ծիծաղում էին նախագահ Թրամփի վրա: Նրանք  չէին ծիծաղում ինձ վրա, մարդիկ ինձ հետ լավ ժամանակ էին անցկացնում, նրանք հարգում են այն, ինչ ես արել եմ », - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թրամփը:

Սեպտեմբերի 25-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթի սկզբում, Թրամփը նշեց, որ իր վարչակազմը երկու տարվա ընթացքում հասել է ավելիին, քան իր նախորդներից որեւէ  մեկը: Այս պնդումը դահլիճում ծիծաղ առաջացրեց: Սակայն, Թրամփը չկորցրեց իրեն. «Դա այնքան էլ այն արձագանքը չէ, որ ես սպասում էի, բայց ամեն ինչ կարգին է», - ծիծաղելով ասել էր նա: