Շառլ Ազնավուրի հետ 15 տարվա ծանոթությունից հեռուստալրագրող Արտակ Հերիքյանը հազար ու մի պատմություն եւ զգացողություն է պահել։ NEWS.am–ի հետ հարցազրույցում լրագրողը ներկայացրել է ամենավառ հիշողությունները։

«2009 թվականն էր, Բերսիի ձայնագրման ստուդիաներից մեկում Ազնավուրը պետք է երգ ձայնագրեր՝ իր Սայաթ–Նովան՝ «Աշխարհումս իմն դուն իս», որպեսզի ուղարկի Միացյալ Նահանգներ եւ Սեդայի հետ զուգերգ անեն։ Ստուդիայում հուշարար չկար, որոշեցինք մեծ թղթերի վրա գրել։

Օրիգինալում նայում եմ, այնտեղ, որտեղ «ղ» կա, գրված է ոչ թե «gh», այլ «th»։ Երբ նա հայերեն որեւէ պատասխանատու բան պետք է ձայնագրեր, անպայման Աիդայի՝ քրոջ հետ էր գնում,  որ Աիդան հետեւեր, որ ամեն ինչ լավ լինի, հայերենը լավ լինի, եթե պիտի հայերեն հնչեր տեսախցիկի առաջ։

Հիմա, ես արտագրում եմ, Աիդային ասում եմ, բայց այստեղ ինչ–որ բան կա՝ «th» է գրված, ենթադրում եմ, որ «gh» պիտի լինի։  Աիդան ասում է՝ հա, դու «gh» գրիր, ադիգա անգրագետի մեկն է եղել գրողը։ Ազնավուրը գրիմ էր անում, ասում է՝ բայց դա ես եմ գրել, եւ ամբողջ կյանքում ես դա այդպես եմ գրում»,–պատմել է Արտակ Հերիքյանը։

Հարցազրույցի շարունակությունը՝ տեսանյութում։