ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, արտահերթ նիստ է անցկացնում: Նիստի օրակարգում ընդգրկված է ընդամենը 5 հարց:

Մասնավորապես, նիստի օրակարգում ընդգրկված են Արմավիրի, Սյունիքի, Արագածոտնի մարզպետների նշանակման հարցը:

Օրակարգում է նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը: Կառավարությունը կքննարկի նաեւ հոկտեմբերի 22-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու հարցը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրակարգով: