Հեղափոխությունը մեզ ազատեց նախկին իշխանություններից եւ արդդեն 5 ամիս է, ինչ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը Ձեր հարեւանությամբ է ապրում: Հոկտեմբերի 24-ին՝     Ազգային ժողովի նիստին, դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ասաց «Ծառուկյան» դաշինք խմբակցությունից պատգամավոր Արարատ Զուրաբյանը:

Զուրաբյանը մասնավորապես հիշեց Հայ համազգային շարժման նախկին ղեկավար Վանո Սիրադեղյանին, ասելով, որ մինչ Սերժ Սարգսյանը Հայաստանում է  եւ Փաշինյանի հարեւանն է, նրա ընկեր Վանո Սիրադեղյանը հարկադրաբար երկրի սահմաններից դուրս է գտնվում, իսկ Շանթ Հարությունյանը՝ բանտում է:

«Եկեք միջոց գտնենք եւ արդարացնենք այն մարդկանց, որոնց քաղաքական դրդապատճառներով հետապնդել են նախկին իշխանությունները», - կոչ արեց պատգամավորը:

Փաշինյանը, սակայն, Վանո Սիրադեղյանի հետ կապված իրավիճակը չմեկնաբանեց: Դրա փոխարեն նա բավական երկար խոսեց Շանթ Հարությունյանի հարցով, մասնավորապես վերջինիս դիրքորոշման մասին իր կալանավորման եւ արդարացման վերաբերյալ: