Որեւէ մեկը չգիտի Հեպատիտ C–ի տարածվածությունը քրեակատարողական հիմնարկներում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31–ին, խորհրդարանում Համաներման մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով ՀՅԴ–ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին, թե արդյոք կա վիճակագրություն։
«Որեւէ մեկը չունի ցուցանիշ, թե ինչ տարածվածություն ունի Հեպատիտ Ց–ն Հայաստանում եւ քրեակատարողական հիմնարկներում։ Մենք իրոք չգիտենք այս հիվանդության տարածվածությունը, հետեւաբար ոչ ոք չի կարող եզրահանգում անել։ Ինչ վերաբերում է առողջապահական ծրագրեր իրականացնելուն, ապա դրա համար չափազանց մեծ ռեսուրսներ են պահանջվում, այդ հիվանդության հետազոտությունը շատ թանկ արժե»,– ասաց Արտակ Զեյնալյանը։











