ԱԺ հանձնաժողովում ընթանում է գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բախշման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի հերթական նիստը:

Նախորդ նիստում հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հայտարարել էր, որ 2013 թվականի դեկտեմբերին ԱԺ–ի կողմից վավերացված ՀՀ–ՌԴ պայմանագիրը ստորացուցիչէ  եւ այն պետք է վերանայվի. «2013 թվականի դեկտեմբերին ԱԺ–ի կողմից վավերացված ՀՀ–ՌԴ միջեւ գազային (ես չեմ խորշի ասել) ստորացուցիչ պայմանագրի դրույթներից մեկով 2013 թվականից սկսած առաջիկա 20 տարիների ընթացում, եթե ոչ ավելի, մենք պետք է «Գազպրոմի» համար ապահովեինք համապատասխան շահութաբերություն եւ համապատասխան ծավալներ, այսինքն՝ ինչքան ուզում ես այլընտրանքային էներգետիկայի միջոցով ստանաս էլեներգիա եւ գինը իջացնես, «Գազպրոմի» բաժինը պիտի պահենք։ Սա պետք է վերանայվի  եւ երկրորդը եւ ամենակարեւորը, որ «Գազպրոմ Արմենիա»–ի կողմից 700 մլն դոլարից ավելին ներդրումներ են ժամանակին կատարվել Հրազդանի 5-րդ  էներգաբլոկի ձեռքբերման եւ վերջնական շահագործման համար եւ Իրան–Հայաստան գազատարի ընդամենը 40 կիլոմետրն է մեր կառավարությանը, մնացած 170 կիլոմետրը «Գազպրոմ»–ն է արել եւ այդ ամբողջ ներդրումների ծավալը մտած է սակագնի մեջ, այսինքն՝ դրանով ուզում է իր եկամտաբերությունը պահի, իսկ մենք պետք է այնպիսի դրույթներ ունենանք ՌԴ–ի հետ պայմանագրում, որը թույլ կտա սակագները իջացնենք։ Գազի համակարգում 139 դրամը, որ դարձնենք 134 դրամ, 5 դրամ իջացնենք, մենք պետք է 17 մլրդ դրամ խնայենք ամբողջ շղթայում, իսկ ՀՀ–ի էլեկտրաէներգետիկ համակարգում 5 դրամ սակագինը իջացնելու համար մեզ պետք է 27 մլրդ դրամ։ Այս ամբողջ շղթայում այդ խնայողությունները գտնելն անհնար չէ, ես համոզված եմ, որ հնարավոր է»,–շեշտել էր նա։

Նա ընդգծել էր, որ կապի մեջ է նաեւ կառավարության աշխատանքային խմբի հետ, որ նոյեմբերի վերջին ամբողջական եւ փաստարկված հարցադրումներ ունենալն։