Ավստրալիայում կինը տեսանյութ է նկարահանել, որտեղ երեւում է, թե ինչպես է կենգուրուների խումբն ընդհատում նրա որդու ֆուտբոլային հանդիպումը, գրում է moya-planeta.ru-ն:
Ալիսա Սիմփսոնը նշել է, որ նա Վուլգուլգա քաղաքի մարզադաշտում երկրպագում էր իր 9-ամյա որդուն, երբ 8 կենգուրուները սկսել են ցատկոտել դաշտում:
Տեսանյությում երեւում է, թե ինչպես են մրցավարները եւ խաղացողները փորձում կենդանիներին քշել դաշտից:
«Ահա թե ում դեմ էին այսօր ստիպված խաղալ», — կատակել է կինը:











