ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ավարտվեց կուսակցության խորհրդի նիստը, որից հետո լրագրողների հարցերին պատասխանում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ընթանում է կուսակցության խորհրդի նիստ, որը վարում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի օրակարգում առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ կապված հարցերն են, այդ թվում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, իսկ մասնակցելու դեպքում նաեւ համամասնական ցուցակի հարցը։

Ավելի վաղ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն ամենայն հավանականությամբ կմասնակցի ԱԺ ընտրություններին եւ ակնկալում է դառնալ երկրորդ ուժը նոր խորհրդարանում։