Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ նրա կնոջը`Բրիջիտին, G20-ի գագաթաժողովին մասնակցելու համար Բուենոս Այրես ժամանելուց հետո թյուրիմացության պատճառով Արգենտինայի պաշտոնատար անձինք չեն դիմավորել, հաղորդում է Todo Noticias հեռուստաալիքը:

Նախագահը եւ Ֆրանսիայի առաջին տիկինը ժամանել են չորեքշաբթի երեկոյան: Ըստ ալիքի, նրանց պետք է դիմավորեր Արգենտինայի փոխնախագահը:

«Մենք պետք է սպասեինք, մինչեւ որ չասեին «Հիմա», նրանց դիմավորելու համար կարմիր գորգին մոտենալու համար: Ամեն ինչ րոպեներով ծրագրված էր եւ համաձայնեցված Ֆրանսիայի արարողակարգի աշախատակիցների հետ, մինչեւ որ նրանք մեզ «Հիմա» չասեին: Երբ նրանք մեզ հրահանգ տվեցին, մենք հասկացանք, որ նախագահն արդեն մեքենա է նստում», — հեռուստաալքիը մեջբերում է Միկետիի խոսքը:

G20-ի YouTube-ի ալիքում հրապարակված տեսանյութի համաձայն, Ֆրանսիայի նախագահը կնոջ հետ իջնում են ինքնաթիռի աստիճանասանդուղքով եւ չտեսնելով պաշտոնատար անձանց, Մակրոնը սեղմում է օդանավակայանի դեղին բաճկոնով աշխատակցի ձեռքը, ինչին ուշադրություն են դարձել լրատվամիջոցները՝ Ֆրանսիայում տեղի ունմեցող դեղին բաճկոններ շարժման ակցիաների կապակցությամբ:

G20 գագաթաժողովը տեղի կունենա Արգենտինայի մայրաքաղաքում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը: Գագաթաժողովին մասնակցող երկրների ղեկավարներից շատերը արդեն ժամանել են Բուենոս Այրես: