Վերջերս ուշագրավ եւ հազվագյուտ երեւույթ է արձանագրվել ամերիկյան Տեխաս նահանգի Օսթին քաղաքում՝ խճուղու վրա. սարյակների հսկայական երամը թռել է՝ ձեւավորելով մուրմուրացիա՝ երկնքում յուրահատուկ պար, հաղորդում է CGTN-ը:
Թռչունները հանգիստ կանգնած էին խճուղու մայթեզրին, սակայն երբ ավտոմեքենաները շարժվեցին, նրանք սրընթաց թռան երկինք՝ ձեւավորելով մուրմուրացիա:
Նրանք այնքան շատ էին, որ իրենցով գրեթե ծածկել էին երկինքը:











