Կառավարության ծրագիրը գրեթե պատրաստ է, վերջին շտրիխներն են անում եւ մինչև փետրվարի 8-ը կուղարկեն խորհրդարան։ Հենքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, մի ամբողջ գլուխ նվիրված է «Ազատ, արժանապատիվ եւ երջանիկ քաղաքացուն», ձեւակերպված են երջանկության խոչընդոտները եւ դրանք վերացնելու ուղիները ։

Մի քանի հարյուր ավելի հստակ 450՝ գիտաշխատող աշխատանքը առայժմ չեն կորցնի, կառավարության այսօր իր որոշումը 1 տարով հետաձգեց կամ ինչպես Փաշինյանն ասաց՝ հետ ողորմյա արեց։ Հիմնական պատճառը հանրային ճնշումներ էին։ 

«Սասնա ծռերի» գործով դատական նիստը այսօր ընթացավ խիստ լարված։ Վկայություն էր տալիս Ոստիկանապետ Վալերի Օիպյանը։ Նա սկսեց սկզբից, թե ինչպես տեղակացավ գնդի գրավման մասին, գնաց բանակցելու, բայց վերադառնալ չկարողացավ՝ արգելեցին ։

Ամբաստանյալները հարցերով փորձեցին Օսիպյանին հիշեցնել, որ այնուամենայնիվ նրա հանդեպ մարդկային են վարվել, Օսիպյանը հերքեց՝ ասաց նույնիսկ սանհանգուցում էիք կողքիս կանգնում ։

Հակառակ կարծիքները ի վերջո վեճի վերածվեցին, Օսիպյանը դիտողություն արեց, դահլիճից Գեւորգ Սաֆարյանը տեղից վեր թռավ եւ դիմելով ոստիկանապետին՝ բղավեց` լակոտ ։

Օսիպյանին վերջին հարցը դատարանը ուղղեց՝ առարկում է համաներմանը, թե ոչ, ոստիկանապետը պնդեց, որ պետք է մեղավորները պատժվեն։

Վկայություն տվեց նաեւ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը․ այս դրվագում էլ հարցաքննությունը երբեմն ընդհատվում էր վեճ ու աղմուկով ։ Դատարանը նախ որոշեց դռնփակ անցնակցնել նիստը, բայց քանի որ մարդիկ չէին հեռանում,  Եղիազարյանի հարցաքննությունը հետաձգվեց։ 

Վերաքննիչն այսօր կրկին բեկանեց  Վահագն Հարությունյանին կալանավորվելու որոշումը։  Նա Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարն է,  մեղադրվում է նույն գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար։ Հետագայում այս մեղադրանքը լրացվել է։  Դեռ նոյեմբերին նրան կալանավորվելու որոշում էր կայացվել, որը բեկանվեց դեկտեմբերի 12-ին, նույն ամսվա մեջ առաջին ատյանը նորից որոշեց կալանավորել, որին հաջորդեց երկրորդ բեկանում ։

2020 թվականին Արցախում նախագահ են ընտրելու, եւ արդեն թեկնածուների անուններ են հնչում․ Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարել է՝ Արայիկ Հարությունյանը չունի այլընտրանք եւ նրա կարծիքով՝ պետք է լինի հաջորդ նախագահը ։ Նման մտադրություն ունի նաեւ Սամվել Բաբայանը։ Բայց կա օրենքի արգելք․ թեկնածուն 10 տարի պետք է անընդմեջ ապրած լինի Արցախում։ Հարցը հնարավոր է լուծել ստորագրահավաքով, որը մարտին նախաձեռնելու է Բաբայանը։

Հերքումների ալիք բարձրացրեց Բաբայանի հայտարարությունը, թե 2017-ին նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի իշխանությանը հավաքել է դալիճում եւ խոսել տարածքային զիջումներից։ «Այն ժամանակ բլբլայիք»,- ասել է Բաբայանը՝ նաեւ նշել մարդկանց, որ կարող են հաստատել իր ասածը, օրինակ՝ արցախյան շարժման ակտիվիստ Ռազմիկ Պետրոսյանը։ Սրան հաջորդեցին արձագանքներ Ստեփանակերտից։ Ռազմիկ Պետրոսյանը չհաստատեց, ընդհակառակը՝ ասաց, որ լուծման որևէ պարտադրանք չի եղել ։ Նույնը հայտարարություններով պնդեցին նաեւ Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը  եւ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ըստ նրա՝ այդ հանդիպման ընդհանուր հայտարարը եղել է այն, որ Արցախի ներկայիս փաստացի կարգավիճակից ոչ մի քայլ հետնահանջ չի կարող լինել ։

Դոլարը թանկացել է, փոխարժեքն այսօր  այսօր կազմել է 488 դրամ։ Եվրոն 556 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 632, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 43 դրամ

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ:  Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +8+10