Թուրքիայի Օսմանիյե նահանգում 10 րոպե տեւած ուժեղ քամին օդ է բարձրացրել Մեհմեդ անունով մի տղամարդու։

Թուրքական Karar.com կայքի փոխանցմամբ՝ Օսմանիյե նահանգի Քադիրլիի շրջանում ուժեղ քամին քշել է խանութներից մեկի մոտ դրված անձրեւանոցը, սակայն քամին այնքան ուժեղ է եղել, որ, մոտ 10 մետր օդ է բարձրացրել անձրեւանոցը պահել ցանկացող տղամարդուն։

Վնասվածքներ ստացած տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։