Ոստիկանության Չարբախի բաժանմունքում փետրվարի 15-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկից գողություն է կատարվել: Օգտվելով դուռը կողպված չլինելու հանգամանքից, մտել էին տուն ու հափշտակել ինչ ձեռքներն ընկել էր:

Մարտի 26-ին կրկին ահազանգ է ստացվել, որ ՄարկՎարդի փողոցի տներից մեկից, որի դուռը դարձյալ կողպված չէր եղել, բջջային հեռախոս էին գողացել:

Ոստիկանները տեղեկություններ ստացան, որ հնարավոր է՝ գողությունները կատարած լինի Նոր Արեշի բնակիչ Արման Ա.-ն: Մարտի 24-ին կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն: