Տեսախցիկը ֆիքսել է Պետերբուրգում Մոժայսկու անվան Ռազմական ակադեմիայում  տեղի ունեցած պայթյունի պահը:

Տեսանյությում երեւում է, ինչպես  է պատուհանից ծուխ դուրս գալիս: Լսվում է նաեւ պայթյունի ձայնը:

Հիշեցնենք, որ նախօրեին ակադեմիայում պայթյուն էր որոտացել, որի արդյունքում տուժել էր 4 մարդ եւ մասնակի փլուզվել էր սանդուղքային հարթակը:

«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով ՊՆ-ին հաղորդում է, որ ակադեմիայի ծառայողական տարածքում պայթել է «չպարզված առարկա»:

Տուժել է 4 մարդ, մեկը վիրահատվել է: «Երկու եւ ավելի անձանց նկատմամբ վտանգավոր եղանակով սպանության փորձ» հոդվածով քրեական գործ է հարուցվել: