«Լուսավոր Հայաստանը» դեմ կքվեարկի Գեղամ Գեւորգյանի թեկնածությանը, որն առաջադրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի թեկնածու։ Այս մասին ապրիլի 19-ին Ազգային ժողովի նիստում, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցի քննարկման ժամանակ, ասել է «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նա, մասնավորապես, նշել է, որ չնայած գաղտնի քվեարկության անցկացմանը՝ նրանք արդեն որոշել են, որ «դեմ» են քվեարկելու։
«Լուսավոր Հայաստանը» կքվեարկի Գեղամ Գեւորգյանի թեկնածության դեմ. պատգամավոր
Տեղադրություն











