Պյատիգորսկում (Ստավրոպոլի երկրամաս) շուկայում տեղի է ունեցել խոշոր հրդեհ, «Ինտերֆաքսին» հայտնել են ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

«Պյատիգորսկում այրվում է «21-րդ դար» խանութը: Հրդեհի մակերեսը մոտ 2 հազար քառ.մետր է»,- ասել է գործակալության զրուցակիցը:

ԱԻՆ ԳՎ մամուլի ծառայության ղեկավար Օլեգ Դեգտյարեւը հստակեցրել է, որ հրդեհը տեղի է ունեցել ոչ թե բուն Պյատիգորսկում, այլ կից գտնվող Պրեդգորնու շրջանի Գորյաչեւոդսկի ավանի ծայրամասում: