Ապրիլի 18-ին ժամը 17:00-ի սահմաններում Երևանի առևտրի կենտրոններից մեկում օտարերկրացի մի տղամարդ, օգտվելով վաճառողի անուշադրությունից, մանրը վերցնելիս նրանից գաղտնի 120 հազար դրամ է հափշտակել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Առևտրի կենտրոնի տեսահսկող սարքերը ֆիքսել են կատարվածը: Տեսանյությում և լուսանկարներում պատկերված անձի վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան: