Նավը Ստամբուլի Թուզլա նավաշինարանի ցամաքային նավանորոգարանում էր: Բռնկումը տեղի է ունեցել նավի քթամասում տախտակամածի տակ գտնվող հատվածում: Հրդեհը հաջողվել է մարել նավաշինական ընկերության աշխատակիցների եւ ժամանած փրկրարների ուժերով, ոչ ոք չի տուժել, հայտնում է Naval Today-ը:

Թուրքական Anadolu առաջին ավիակիրը կառուցվում է Juan Carlos I ունիվերսալ դեսանտային նավի նախագծով, որը մշակվել է Իսպանիայի ՌԾՈՒ-ի համար: Սկզբում նախատեսվում էր այն օգտագործել որպես թեթեւ ավիակիր՝ 5-րդ սերնդի F-35B կործանիչների ավիախմբով: Սակայն Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների լարվածության պատճառով, որն առաջացել էր Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենիթային համալիրների գնման հետեւանքով, F-35-ի մատակարարումները կարող են սառեցվել: Այդ դեպքում Anadolu-ն կօգտագործվի նախնական նշանակությամբ՝ որպես դեսանտային ուղղաթիռակիր:

Նավի ջրատարողությունը կազմում է 28 հազար տոննա, երկարությունը՝ 225 մետր: Այն կրում 4 տանկադեսանտային LCM տիպի մոտորանավ, 2 փոքր դեսանտային LCVP մոտորանավ եւ 27 թրթուրավոր AAV երկկենցաղ-զրահափոխադրամիջոց: Անգարներում եւ թռիչքուղում կարելի է տեղակայել 12 F-35B օդանավ եւ նույնքան ուղղաթիռ:

Anadolu-ի ջուր իջեցումը նախատեսված էր 2019 թվականին, նավատորմին փոխանցումը՝ 2021-ին: Հրդեհի հասցրած վնասի գնահատումից հետո ժամանակացույցը կարող է շտկվել: