Օրերս ոստիկանություն դիմած 22-ամյա երիտասարդը հայտնել է, որ խաբեության զոհ է դարձել: Զբոսայգում նրան է մոտեցել Կարեն ներկայացած մի տղա եւ գումար խնդրել՝ քիչ անց վերադարձնելու պայմանով: Երիտասարդը նրան է տվել փողը, որից հետո Կարենը հեռացել է առանց վերադարձնելու գումարը:

Պարզվել է, որ երիտասարդը չի ճանաչել Կարենին: Վերջինս մոտեցել է, մտերմություն է ստեղծել, իբր ընդհանուր ծանոթներ գտել, ապա մի քանի րոպեով փող խնդրել ու անհետացել:

Ոստիկանները նախ պարզել են խարդախություն կատարողի ինքնությունը, ապա բերման ենթարկել 28-ամյա Ստյոպա Գ.-ին: նա խոստովանել է, որ նման խարդախություններ էլի է կատարել: