Ոստիկանության արաբկիրի բաժնի աշխատակիցներն ապրիլի 26-ին գրպանահատության երկու դեպք է գրանցվել:
Թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում ցերեկային ժամին մի տղամարդու դրամապանակ էին հափշտակել, որի մեջ եղել էին բանկային, կուտակային, զեղչի ու նույնականացման քարտեր, իսկ երեկոյան նույն երթուղու մեկ այլ ավտոբուսում ուղեւորուհու պայուսակից գողացել էին դրամապանակ, որի մեջ փող ու այցեքարտեր կային:
Ոստիկանները նույն օրը ժամը 22-ի սահմաններում Կասյան փողոցից նշված գողությունները կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Մանթաշյան փողոցի բնակիչ Գուրգեն Ս.-ին: նա խոսոտվանել է, գողոնն առգրավվել է:











