Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան է հրավիրել, որի նախաձեռնողը կառավարությունն է:

Օրակարգում ընդգրկված է 10 հարց, որոնց մեծ մասը պետք է քննարկվի երկրորդ ընթերցմամբ:

Մասնավորապես, օրակարգում են՝

- «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.

- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին,

- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,

- «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին,

- Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին,

- Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,

- «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

- Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին,

- «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

- «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: