Հայ ժողովրդի մեծագույն ստեղծագործություններից է արցախյան ազատագրական շարժումը: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ, որին մասնակցում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ վաղը Արցախում կբացվեն Համահայկական 7-րդ խաղերը:
Արցախի նախագահը հաստատել է՝ հայ ժողովրդի պատմության մեջ եղել են բազմաթիվ փորձություններ, վերելքներ եւ վայրէջքներ, եւ վերջում դրանք մեզ են փոխանցել մեր սուրբ հողը:
«Մեզ փոխանցվեց հետևյալը՝ բարձրագույն արժեքը մարդն ու հումանիզմն է: եվ այդ գիտակցումով 31 տարի առաջ այս հրապարակում արցախցիները բարձրացան եւ ողջ ուժով հայտարարեցին, որ չեն հանդուրժի ազգային արժանապատվության եւ ինքնասիրության ոտնահարում»,- հայտարարել է Բակո Սահակյանը՝ հիշեցնելով, որ առաջինը արձագանքել են Հայաստանն ու Սփյուռքը:
Այդ ժամանակից ի վեր՝ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը եռամիություն կազմեցին: «Միասին հաղթահարեցինք խորը վերքերը, որոնք հասցրել էր պատերազմը: Միասին լուծում ենք սոցիալական խնդիրները, միասին մտանք կայուն զարգացման փուլ: Եվ այդ տարիների ընթացքում Արցախում հատուկ առաքելություն ենք իրականացնում, որի նպատակն է ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովումն ու հայ ժողովրդի արժանապատվության պահպանումը: Նպատակը Հայաստանի վերապրած ողբերությունները թեթեւացնելն ու ապագայի ուղի հարթելն է: Այսօր այստեղ 31 տարի անց հայտարարում եմ՝ Արցախը պատրաստ է առաքելության մի մասը վճռականորեն իրականացնել, առանց մնացորդի իրեն նվիրել ապագա հաղթանակների համար»,- նշել է Բակո Սահակյանը:
Ողջունելով վարչապետին, Հայաստանից եւ Սփյուռքից եղբայրներին եւ քույրերին, Բակո Սահակյանն արձանագրել է, որ Արցախի ընտրած ուղին անդառնալի է եւ անկախ իրադարձություններից՝ արցախցիները կձգտեն իրենց երազանքների եւ նպատակների իրագործմանը:
«Աշխատանքներ իրականցնել Արցախի անկախության միջազգային ճանաչման համար՝ դրանով իսկ մոտենալով ընդհանուր հայրենիքի մասին երազանքին: Մեր հնարավորությունների շրջանակում աշխատանքներ ենք իրականացնում մեր հայրենիքի ամրապնդման համար: Ողջունում ենք բոլորին, ով գիտակցում է միասնության կարեւորությունը եւ նպաստում դրա ամրապնդմանը, հայրենիքի հզորացման պայմանների ստեղծմանը», - ասել է Բակո Սահակյանը:











