Իսիկ Կուլ լճի ափին՝Չոլպոն-Աթա քաղաքում օգոստոսի 8-ին MegaCom ընկերության աջակցությամբ մեկնարկել է «Ազատ բուրգ 2019»  բիլիարդի աշխարհի առաջնությունը: Սպորտային միջոցառումը նվիրված է ԵՏՄ մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակին եւ եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակին:

Ղրղզստանում բիլիարդի աշխարհի առաջնության բացման ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը վճռական հարված հասցրեց գնդակին:

Առաջնությունը կտեւի մինչեւ 2019 թվականի օգոստոսի 14-ը եւ կհավաքի ավելի քան 20 երկրներից մարզիկներին: Մրցությունների ժամանակ կպարզվեն աշխարհի չեմպիոնը եւ տղամարդկանց եւ կանանց շրջանում «Ազատ բուրգ»  խաղաձեւում լավագույն խաղացողները:

Այս տարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 2 մլն ռուբլի: