ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը կարծում է, որ ՍԴ-ի կողմից ԱԺ-ին ներկայացված Վենետիկի հանձնաժողով եւ ՄԻԵԴ ուղարկված ՍԴ դիմումների հայերեն տարբերակները ստորագրված չեն եղել, որովհետեւ ստորագրվել է անգլերեն տարբերակը:
«Որովհետեւ ենթադրում եմ, որ ստորագրվել է անգլերեն տարբերակը, որովհետեւ նամակը պետք է գնար այդ կառույցներին: Հայերենը կարող է թարգմանվել, կցվել որպես պաշտոնական թարգմանություն կամ լինել հայերեն, պաշտոնական թարգմանել եւ ուղարկել: Անգլերեն տարբերակը, որ գնացել է Վենետիկի հանձնաժողով եւ ՄԻԵԴ, բնականաբար, ստորագրվել է»,-ասաց Գյուլումյանը:
Հարցին, թե արդյոք ԱԺ ուղարկված փաստաթուղթը համարվում է իրավական ուժ ունեցող, նա արձագանքեց. «Իրավական ուժը այն որոշմանն է, որով որոշվել է դիմել եւ որով որոշվել է, թե ինչ հարցեր առաջադրել: ՍԴ այդ որոշումը դրված է ՍԴ կայքում, դա աշխատակարգային որոշում է»:
Դիտարկմանը, որ ԱԺ-ում կասկածներ կան, որ այդ փաստաթուղթը չի կազմվել ՍԴ-ում, որ ՍԴ անդամները տեղյակ չեն եղել, Գյուլումյանն ասաց. «Անձամբ ես տեղյակ եմ եղել: Ամեն ինչ կարելի է ասել, բայց հիմնավորումներ բերելը դժվար է»:











