Առաջին հերթին շատ տպավորիչ է եւ մենք պետք է ողջունենք այն փաստը, որ կառավարությունը ցուցաբերում է կամք, ցանկություն դատական բարեփոխումներ իրականացնելու համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ–ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։
«Եվրոպական միությունը աջակցություն է տրամադրում, մենք իրականացնում ենք աջակցություն փորձագիտական ոլորտում, եւ մենք ողջունում ենք երկխոսությունը դատական համակարգի, քաղաքացիական հասարակության եւ կառավարության միջեւ»,–նշեց նա։
Հարցին՝ ո՞րն է ԵՄ տեսակետը անցումային արդարադատության վերաբերյալ, աջակցելու է դրան դեսպանը նշեց. «Այն պրոցես է, որն ընթացքի մեջ է, չեմ ցանկանում որեւէ դիտարկում անել դրա վերաբերյալ, մենք սպասում ենք ռազմավարությանը, երբ որ ունենանք, մեր փորձագետները կտրամադրեն իրենց կարծիքը»։
Դատական համակարգի բարեփոխման գործընթացում կան հայտարարություններ, որ մտահոգել են ԵՄ-ին, հատկապես դատական համակարգի վրա ճնշում նկատել են, նա պատասխանեց. «Ես չէի ցանկանա մեկնաբանություն անել ձեր հարցի վերաբերյալ, մենք վերջին 2 շաբաթվա ընթացքում ակտիվ աշխատում ենք արդարադատության նախարարի եւ վարչապետի հետ, եւ տպավորությունն այն է, որ նրանք ցանկանում են համագործակցել մեզ հետ բարեփոխումների հարցում, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։
Դատարանների վրա ճնշումների մասին հարցին ի պատասխան ԵՄ դեսպանը նշեց, որ կարձագանքեն, եթե զգան դրա անհրաժեշտությունը. «ԵՄ-ն եթե տեսնի ինչ–որ բան, որ պետք է փոխանցենք, մենք դա ուղղակիորեն կանենք»։
ԵՄ–ի կողմից տրամադրվող աջակցության մասին ԵՄ դեսպանն ասաց. «Մենք աջակցում ենք բարեփոխումները, մենք լուրջ նախագծեր տնտեսության, փոքր եւ միջին ձեռնարկությունների ոլորտում, մենք կրկնապատկել ենք մեր աջակցությունը, այդ համատեղ ծրագրերի իրականացման նպատակով էր գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի այցը Հայաստան անցյալ շաբաթ»։
Հարցին՝ Արեւելյան գործընկերության երկրներից Հայաստանին համեմատաբար ավելի քիչ հատկացվող աջակցությունը ԵՄ–ի կողմից հնարավո՞ր է վերանայվի, նա ասաց. «Այն եւս գործընթաց է, մենք բաց ենք եւ բարելավում ենք համագործակցությունը, մենք հոկտեմբերի 9-ին Արեւելյան գործընկերության շրջանակներում մեծ իրադարձություն ունենք, որը ՀՀ կառավարության նախաձեռնությունն է, եւ ես վստահ եմ, որ մենք այն կշարունակենք եւ կընդլայնենք հաջորդաբար»։
Դատարանների նկատմամբ հասրակության անվստահության փոխման մասով դեսպանը շեշտեց՝ ՀՀ-ն այժմ բարդ գործընթացում է. «Դուք շատ բարդ գործընթացում եք եւ անդրադառնում եք ամենաբարդ հարցերից մեկին, ես 10 տարի առաջ եմ տեսել, թե ինչ է նշանակում, երբ հասարակ քաղաքացին չունի վստահություն դատարանի եւ դատավորի նկատմամբ, ես մեծ հանձնառություն եմ տեսնում կառավարության կոմղից ռազմավարությունը եւ դրանից բխող գործողություններն ընթացք տալու տալու ուղղությամբ»։
Դեսպանը հայտնեց նաեւ, որ աջորդ շաբաթ լինելու է քաղաքական երկխոսությունը դատական համակարգի եւ արդարադատության շուրջ։











