Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որ մենք այլևս ընկերներ չենք, սխալ էր։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Դե Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ մենք այլևս ընկերներ չենք։ Այդ հայտարարությունից հետո ես կարծում եմ․․․անսպասելի էր և կարծում եմ՝ իր կողմից շատ մեծ սխալ էր»,-նշեց նա։
Հարցին՝ Հրայր Թովմասյանի մասին հեռախոսազրույց ունեցել են այնուամենանիվ, Սիմոնյանն արձագանքեց․ «Ես իմ հեռախոսազրույցները չեմ ձայնագրում»։
ԱԺ փոխնախագահը նաև պարզաբանեց՝ հարցազրույցում նկատի է ունեցել Սարյան փողոցի վրա գտնվող «Նոր Զովքը»․ «Դրա մոտակայքում ապրում ենք ես և Հրայր Թովմասյանը։ Իսկ այն, որ իմ 25-րոպեանց հարցազրույցից Արթուր Վանեցյանը ամենակարևորը գտել էր, թե ինչից է բռնել ինձ Հրայր Թովմասյանը, կարծում եմ դա լեզվամտածելակերպ է իր մոտ։ Դա նաև ցույց է տալիս այդ մարդկանց ներքին մտածմունքներն ու ցանկությունները»։











