Ավտոներկրողներն այսօր՝ փետրվարի 5-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչ պահանջով են հավաքվել կառավարության դիմաց։

«Անցած տարի մենք մեքենաներ էինք պատվիրել, կոնտեյները չեն բեռնաթափել այդ ավտոմեքենաները, մինչև հունվարի 31-ը մոտ 300 մեքենա դուրս են մնացել մեր շուկայից, այդ բոլոր մեքենաները Բագրատաշեն մաքսատանն են։ Մենք գրություններ ենք հղել վարչապետին, որ թույլ տան վերջին 300 մեքենաները ներկրենք Հայաստան։ Մենք այդ պատասխանին ենք սպասում արդեն 3 շաբաթ»,-նշեց նա։