Ես մշտապես զարմացել եմ, թե ինչպես պարոն Մարուքյանը, լինելով այդպիսի փորձառու պատգամավոր, ինչու է այդքան հաճախ էմոցիաներին տրվում, ձեռքերը թափահարում, խառնվում  իրար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե իշխող ուժը 2 օրում խորհրդի 3 նիստ են անում, իշխանությունն այս գործընթացով ինքն իր ոտքին է կրակում:

«Հրայր Թովմասյանի հետ է խոսում տեսախցիկների միջոցով: Ավելի հանդարտ, պարոն Մարուքյան, Հրայր Թովմասյանը մնացած ձեւերով էլ է ձեզ լսում: Քաղաքական կլասիկ գործիչները այդքան չեն շտապում, հարցազրույցներ շռայլում, խոսում սահմանադրական կարգի տապալման մասին եւ այլն: Եթե կարիք լինի, շարունակությունն ԱԺ ամբիոնից կասեմ»,-ասաց ԱԺ փոխնախագահը: