Խելագարվել կարելի է նրանից, թե ինչ է կատարվում հայաստանյան քաղաքական դաշտում: Այս մասին փետրվարի 6-ին Ազգային ժողովի արտահերթ նիստին Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Փոխխոսնակը, մասնավորապես, կտրուկ քննադատությամբ հանդես եկավ նախկին իշխանությունների հասցեին: «Խելագարվել կարելի է, քանի որ այսօր Հայաստանում կան լրատվամիջոցներ, եւ` ոչ մեկը, որի գործունեության համար գումարներ է տրամադրում նա, ով ժամանակին փակում էր լրատվամիջոցները, ԵԽԽՎ-ն «քաղաքբյուրո» էր անվանում, որի ժամանակ քաղբանտարկյալներ կային»,- ասաց Սիմոնյանը:

Ապա խորհրդարանականը դիմեց իր գործընկերներին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին` նրանց առջև պայմաններ դնելով: «Կա՛մ դուք քաղաքական որոշում եք կայացնում, այրում եք կամուրջներն անցյալի հետ, միանում եք հեղափոխությանը, և մենք մաքրում ենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի փոքր շրջանակները` բոլոր նրանց, ովքեր փորձում են փողի դիմաց ատելություն սերմանել Հայաստանում, կա՛մ ազնվություն ցուցաբերեք. եկեք և ասեք, որ դուք ձեզ համար տեղ չեք գտնում ո՛չ խորհրդարանական դահլիճում են, ո՛չ էլ քաղաքական դաշտում»,- կոչ արեց Ալեն Սիմոնյանը: