Մեր օրերում չարաշահվում է խոսքի իրավունքը եւ մենք պետք է ձեռնարկենք որոշակի միջոցներ, որպեսզի այդ խոսքի ազատության իրավունքի չարաշահումը չոտնահարի այլ մարդկաց իրավունքները։ Այս մասին այսօր՝ մարտի 5–ին, ԱԺ քառօրյայի ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն՝ անդրադառնալով նախագծին։
Նրա խոսքով՝ այսօր կան մարդիկ, որ սոցիալական հարթակներում վիրավորում են քաղաքական տարբեր հայացքներ ունեցողներին. «Ի՞նչ ենք մենք այսօր տեսնում, սոցիալական հարթակներում կան օրինակ դուխով մարդիկ, որոնք նստած իրենց համակարգիչների մոտ վիրավորում են քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց, ատելության խոսք են տարածում, բռնության կոչեր են հնչեցնում եւ ինձ համար զարմանալին այն է, որ այդ դուխով մարդկանց խրախուսում է իշխանությունը, նրանց աշխատանքը դուր է գալիս իշխանության ներկայացուցիչներին»։
Սամսոնյանը բռնության եւ ատելության խոսքի տարածումն իր օրինակով բերեց. «Երբ իմ քաղաքական հայացքների համար ֆեյբուքում ինձ վիրավորում են, ատելության խոսք են տարածում, բռնության կոչեր, թե դրա կարմիր մազերը պետք է կտրել կամ այլ խոսքեր, դա դուր է գալիս իշխանության ներկայացուցիչներին, որովհետեւ իրականում այդ ծառայությունը փորձ է անումկ ինձ լռեցնելու»։
Սամսոնյանն անդրադարձավ նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի ելույթին. «Եթե փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այստեղ լիներ, կասեր պարոն Պապոյան ամբիոնը մի ծռեք, ձեզ կարգին պահեք։ Այն որ դուք ամաչում եք ձեր հանրապետական անցյալ ունենալի համար, մենք դրանում մեղավոր չենք։ Երբ պարոն Մարուքյանը հաղթում էր հանրապետական թեկնածուին, դուք երազում էիք հանրապետական կուսակցության գրկում տաքուկ տեղ ունենալու համար, հետո դա չստացվեց, հիմա դուք հեղափոխության գրկում եք տաքանում։ Ես ձեզ հասկանում եմ, դուք Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալու խնդիր ունեք, բայց միեւնույն ժամանակ տարրական ինքնասիրություն ունեցեք ձեր անցյալի նկատմամբ, եթե եկել եք այստեղ արդարացնում եք ձեր անցյալը, դա մեզ չի հետաքրքրում»։











