Այսօր Հայաստանի տնտեսությունում կարեւոր մի քանի հարցեր կան, որոնց պետք է ուշադրություն դարձնել. Կա՞ արդյոք տնտեսական գործունեության ոլորտում կայունություն, կա՞ արդյոք կանխատեսելիություն, եւ առկա՞ է արդյոք բաժանում օրենսդիր, գործադիր, դատական իշխանության ճյուղերի միջեւ, եւ արդյոք առկա՞ են փոխզսպման մեխանիզմները: Այս մասին ՀՅԴ Գերագույն մարմնի կազմակերպած «ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի խնդիրները, դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ իր խոսքում նշեց ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նա բոլոր այս երեք դեպքերի համար օրինակներ բերեց: Մինասյանը մասնավորապես, նշեց, որ վերջին երկու տարում «Լիդիան» ընկերությունը չունի որեւէ կանխատեսելիության հեռանկար, թե ինչ է սպասվում իրեն այս երկրում. «Սրանով մենք ի՞նչ ազդակ ենք ուղարկում այն գործարարներին, որոնք մտադիր են բիզնես իրականացնել ՀՀ-ում»,– ասաց նա՝ նշելով, որ կայությունը նույնպես այսօր խնդիր է։
Նա նաեւ հայտարարեց, որ այսօր Հայաստանում չի գործում գործադիր, օրենսդիր, դատական իշխանության ճյուղերի բաժանումը. «Հայաստանում այսօր անձնիշխանություն է: Այս մասին ասում է Տարոն Աճեմօղլուն, որն ասում է, որ Հայաստանում դատական իշխանությունն իրականացնում է ոչ թե արդարադատություն, այլ քաղաքական վերնախավի կողմից հետապնդումներ է իրականացնում իր քաղաքական հակառակորդների նկատմամբ»:











