Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում ընտանեկան բռնության դեպքերի մանրամասների քննարկումը վրդովմունք է առաջացնում: Այս մասին Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Հիշեցնենք, որ նախորդ օրը Գյումրիում ծեծի հետեւանքով մի կին էր մահացել, նրա 13-ամյա դուստրը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:

Պատգամավորի խոսքով` ընտանեկան բռնության խնդրի բաղկացուցիչ մասն այն է, որ ոմանք կողմից որպես «նորմ» են ընկալում այն, որ կնոջ վրա կարելի է ձեռք բարձրացնել: «Հասարակության մոտեցումներն այս խնդրին կարելի է գտնել սոցիալական ցանցերում. դրանք քննարկում եւ դատապարտում են, ծամծմում են ընտանեկան կյանքի մանրամասները: Զոհերի պաշտպանությունը  նաեւ անձնական կյանքի գաղտնիության պաշտպանությունն է հանրային հետաքրքությունից:

Ինձ զարմացնում է այն, որ մարդիկ կարող են իրենց թույլ տալ քննարկել մանրամասները սոցիալական ցանցերում, որ լրատվամիջոցները տվյալներ են հրապարակում զոհերի, այդ թվում նաեւ երեխաների մասին: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ տվյալները չեն հրապարակվի, որ դրանք չեն դառնա լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում քննարկման առարկա: Ինչպես դա տեղի ունեցավ վերջին դեպքում: Անհրաժեշտ են մեխանիզմներ, որպեսզի ընտանեկան բռնության զոհերը քննարկման առարկա չդառնան: Պետք է փոխել մշակույթը»,- շեշտեց Սամսոնյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը նշեց, որ, ցավոք, կան ընտանեկան բռնության փաստեր: «Ընդհանրապես, պետք է քննարկել այն, թե ինչ է ընտանեկան բռնությունը: Կան տարբեր, բավականին ծայրահեղ տեսակետներ: Պետք չէ խաբվել այն մտքին, որ բոլոր ընտանիքներում անպայման խաղաղություն ու փոխըմբռնում է տիրում: Բայց եւ ամեն միջադեպը չպետք է բռնություն համարվի: Պետք է խոստովանել խնդրի գոյությունը, դա կօգնի կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել»,- նշեց պատգամավորը` համաձայնելով, որ իրավիճակը միայն օրենքվ փոխել հնարավոր չէ:

Անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը նշեց, որ Գյումրիի վերջին միջադեպի մեջ մեղադրվող տղամարդը իսկապես նախկինում դատապարտված է եղել խուլիգանության եւ դանակահարության համար: Սիստեմատիկ բռնության մասին հաղորդումներ հարեւաններից կամ տուժածներից եւս չեն եղել: