Այս պահի դրությամբ Ընտանեկան բռնության փաստով հաշվառման մեջ է 1043 քաղաքացի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը:
Նրա խոսքով՝ 1043 քաղաքացիներից 121-ը կանայք են, 3-ը՝ անչափահաս: Քաղաքացին հաշվառման մեջ գտնվում մեկ տարի, սակայն կրկնության դեպքում կրկին հաշվառումը գործողության մեջ է դրվում: Ինչպես նշեց Նելլի Դուրյանը, այդ տարի արդեն 13 դեպք կա, երբ հաղորդում է ստացվել այն մասին, որ հաշվառման մեջ գտնվող անձը բռնություն է թույլ տվել ընտանիքում: Բռնության դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել կանանց նկատմամբ: 435 դեպքերում ոստիկաններն անհապաղ միջամտություն են ձեռնարկել: Անչափահասների նկատմամբ, Դուրյանի խոսքով, հնարավոր է միայն զգուշացում եւ հաշվառում:
Խոսելով ընտանիքներում բռնության զգուշացման մասին՝ ոստիկանության ներկայացուցիչը հայտնեց, որ ավագ դպրոցներում աշխատում է 63 հոգեբան: «Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ միայն ամեն 10-րդ դեպքն է հաղորդվում ոստիկանությանը»,- նշեց Դուրյանը՝ հավելելով, որ կարելի է այդ մասին հաղորդել ոչ միայն ոստիկանությանը, այլ նաեւ դասախոսներին, հասարակական կազմակերպություններին, սոցիալական աշխատողներին:
«Պատահում է, որ հաղորդում են հարեւանները, երբեմն՝ գաղտնի: Դեպքի վայր են մեկնում ոստիկանները: Սակայն եթե որեւէ ազդանշան չկա, ոստիկանության համար դժվար է արձագանքել օրենքի շրջանակում»,- պարզաբանեց Նելլի Դուրյանը:











