Մարտի 16-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Դեբեդ գյուղի 46-ամյա մի բնակչի։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունը։

Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեցին թմրամիջոցի նմանվող շագանակագույն 10 զանգված ու ծխամորճ։

Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է անձամբ՝ իր օգտագործման համար։

Նշանակվել են փորձաքննություններ։ Նախապատրաստվում են նյութեր։