Վլադիկավկազում հատուկջոկատայինները ինքնամեկուսացման դեմ բողոքող ցուցարարներին դուրս են մղել հանրապետական վարչակազմի շենքի դիմացի հրապարակից, հայտնում է «Մեդուզա»-ն։

Ցուցարարները ոստիկանների վրա քարեր եւ ասֆալտի կտորներ են նետել: Առնվազն չորս մարդ ձերբակալվել է:

Հավաքը նախաձեռնել է Հյուսիսային Օսիայում հայտնի ակտիվիստ Վադիմ Չելդիեւը, որը չի ընդունում կորոնավիրուսի վտանգը: Նա կալանավորվել է քրեական հետաքննության շրջանակներում՝ քաղաքացիների կյանքի համար սպառնալիք հանդիսացող հանգամանքների վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու հոդվածով:

Ցուցարարների մոտ է դուրս եկել տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Բիտարովը: Հավաքվածների հետ նրա զրույցի արդյունքներով որոշվել է ստեղծել հինգ մարդուց բաղկացած խումբ՝ իշխանությունների հետ հետագա բանակցությունների համար: