Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր տիկնոջ հետ այցելել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողներին։
«Տասնամյակների ընթացքում զինված, պատրաստված բանակը ժամերի, օրերի ընթացքում կորցրել է իր մարտունակությունը՝ դիմադրության հանդիպելով ձեր նման տղաների։ Ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել. ազգի թասիբը, ազգի ճակատագիրը այսօր կախված է ձեզանից եւ ձեր ընկերներից»,- ասել է նախագահ Հարությունյանը։
Նախագահը վիրավորներին շուտափույթ ապաքինում է մաղթել։











