Վերջին օրերին ոստիկանության կողմից թույլ է տրվում ակնհայտ քաղաքական հետապնդումներ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։
«Վերջին օրերին նկատում ենք ոստիկանության ապօրինի ագրեսիվություն, հավաքների մասնակիցնեի նկատմամբ անհամաչափ ուժի կիրառում, ինչպես նաեւ ապօրինի ձերբակալություններ։ Անկհայտ է, որ ոստիկանությունը չի կարողանում պաշտպանել այն քաղաքացիների իրավունքներն ու շահերը, որոնք իրականացնում են Սահմանադրությամբ թույլատրված ակցիաներ։ Ակնհայտ է, որ քաղաքական իշխանություն կոչեցյալը տեսնում է, որ փողոցային պայքարը ի վերջո հասնելու է իր արդյունքին, շատ լավ հասկանում է, որ այլեւս փրկություն չունի, դրա համար ճնշումներ է բանեցնում ոստիկանության միջոցով»,- նշեց նա։
Արսեն Բաբայանի խոսքով՝ եթե իրավապահ մարմիններն իրենց առաքելությունը ճիշտ կատարեն, ապա վաղուց պետք է հարուցված լինեին բազմաթիվ քրեական գործեր. «Մենք շարունակում ենք ներկայացնել հաղորդումներ հանցագործության մասին։ Եթե չհարուցվեն քրեական գործեր, չիրականացվի օբյեկտիվ քննություն, ապա այդ հաղորդումները կմնան եւ հաջորդ իշխանության ժամանակ կիրականացվի օբյեկտիվ քննություն»։
Անդրադառնալով ԱԺ-ի դիմաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած այսօրվա միջադեպին՝ Բաբայանն ասաց. «Քիչ առաջ ինձ հայտնի դարձավ, որ ոստիկանությունում խուլիգանության հոդվածով փորձում են քրեական գործ հարուցել եւ մի քանի անձանց որպես կասկածյալ ներգրավվել։ Իմ տեղեկություններով՝ գործը կապված է պատգամավոր Սիսան Գաբրիելյանի դեպքի հետ։ Եթե նայենք տեսանյութերը, ինձ համար ակնայտ է, որ եթե կա խուլիգանություն, ապա միակ խուլիգանը պատգամավոր Սիսակն է, որովհետեւ անհասցե հայհոյանքներ, սադրում»։











