Ես դիմում եմ Գլխավոր Շտաբի պետ Օնիկ  Գասպարյանին, եթե իրենց սպայական կազմից  ովքեր որ գիտեն տեղեր, թող անպայման տեղյակ պահեն: Այս մասին իր ֆեյսբուքյան լայվով ասա անհետ կորածի եղբայր Արսեն Ղուկասյանը:

«Հիմնական որոնողական աշխատանքների վայրերը ավարտվել են, եւ հիմա մենք ինֆորմացիայի կարիք ունենք: Դիմում եմ Գլխավոր Շտաբի պետ Օնիկ  Գասպարյանին, եթե իրենց սպայական կազմից  ովքեր որ գիտեն տեղեր, թող անպայման տեղյակ պահեն, կապվեն մեզ հետ, տեղեկությունները հայտնեն»,-ասաց նա:

Արսեն Ղուկասյանը նաեւ ցուցադրեց Ստեփանակերտի կենտրոնում տեղադրված պաստառները, որոնցից մեկի վրա փակցված էին անհետ կորած համարվող զինծառայողների, մյուսում մահացած զինծառայողների նկարները: