Պատերազմը դադարեցնելու առնվազն երեք հրապարակային հայտարարություն եղել է, որից առաջինը հոկտեմբերի 10-ին, եւ պատերազմը չի դադարել ոչ թե մեր որոշումների պատճառով, այլ այն պատճառով, որ դրան ինտենսիվ մասնակցություն ուներ Թուրքիան, Ադրբեջանը, տեռորիստների խումբը: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, կառվարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Ընդհանուր առմամբ, դրա վերաբերյալ քննարկումներն առաջին անգամ հոկտեմբերի 19-ին ԱԽ նիստում է եղել, եւ այդ ժամանակ, որ որոշում է կայացվել, դա չի իրագործվել, որովհետեւ պատերազմի դադարեցումը դա միակողմանի գործողություն չէ: Այստեղ շատ շահարկման թեմա կա: Մենք պետք է շարունակենք պարզաբանումներ տալ, որ հասկանալի լինի»,-ասաց նա:











