Այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրությունները, օգտագործվելու են եւ իշխանական լծակներ, եւ ամենատարբեր մեթոդներով փորձ է արվելու ազդել ընտրողի վրա: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Նաեւ այս ընտրությունները շատ հուզական հողի վրա են լինելու եւ էլի չեն արտացոլելու լայն հասարակության տեսակետը»,-ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մարզային այցերին, Թագուհի Թովմասյանն ասաց, որ խայտառակություն է, երբ վարչապետը հրապարակավ բնակիչներին խոստանում է, որ պետբյուջեի հաշվին այդ գյուղում ասֆալտ կլինի»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի մարզային յցերի ժամանակ հնչում է, որ այս ընտրություններում գելխեղդները խեղդելու են գելերին, ԱԺ պատգամավորն ասաց. «Ես չէի ուզի կենդանական աշխարհի կանոններով շարժվենք: Եթե ինչ-որ մեկին խեղդելու նպատակ ունեն, կարող են խեղդել ում ուզում են, , բայց ամեն դեպքում իմանան, որ այդ խեղդելը ունենալու է իրավական հետեւանքներ»: