Մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Թբիլիսիում «Թբիլիսի փրայդ» շաբաթվա բացմանը՝ նվիրված ԼԳԲՏՔ համայնքի իրավունքների պաշտպանությանը:

ՀԿ-ն պատրաստվում է շաբաթը բացել ֆիլմի ցուցադրությամբ, սակայն միջոցառման նախապատրաստական աշխատանքների ընթացքում հարձակման է ենթարկվել: «Նախ նրանք փորձեցին փակել միջոցառման կազմակերպիչների ճանապարհը եւ քարեր, ձվեր եւ շշեր նետեցին նրանց մեքենաների ուղղությամբ:

«Թբիլիսի փրայդի» ներկայացուցիչների անվտանգությունը ապահովել փորձող ոստիկանները եւս չեն խուսափել հարվածներից: Հարձակվողների ագրեսիան ոստիկանության վրա տարածվելուց հետո 11 մարդ բերման է ենթարկվել», - հաղորդել է Նովոստի-Գրուզիա-ն:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության լրացուցիչ ուժեր: