Ես չեմ կարող անտարբեր մնալ քաղաքն այդքան ատելուն. չգիտես ինչու այս ավագանու անդամի բոլոր ներկայացրած նախագծերը վերաբերում են փակելուն, լուծարելուն, միացնելուն, քրքրելուն: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, Երեւանի ավագանու նիստում Երևանի մի շարք համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, անվանափոխելու, կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ նշեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով նախագծի հեղինակ Արման Անտոնյանին:

«Այս նախագիծը չի կարող այսօր քննարկվել, քվեարկվել, որովհետեւ այս նախագիծը չէր կարող մշակույթի հանձնաժողովում քննարկվել, սա իրավական հանձնաժողովի նախագիծ է: Քանի որ չի եկել իրավական հանձնաժողով, չի կարող այս նիստում քննարկվել: Պարոն վիրաբյանը ժամանակին հստակ գնահատականներ էր տալիս տվյալ ավագանու անդամի՝ քաղաքի հերն անիծող նախագծերին:

Էստեղ խոսում եք գեղասահքի դպրոցի մասին, դուք ո՞վ եք վափշե, որ գեղասահքի դպրոց քննարկեք: Խոսե՞լ եք, կարծիք հարցրե՞լ եք, թե ի՞նչ է արել Երեւանը առհասարակ գեղասահքի դպրոցի համար: Հարցրե՞լ եք Գեղասահքի դպրոցի բարերաի կարծիքը, ով կառուցել է այդ շենքը: Այս նախագիծը մի քիչ փոփոխվել է, ավելի է այլանդակվել ու բերվել այսօր օրակարգ:  Եէթե գնում եք նախորդ իշխանությունների սկզբունքով, որ բերել ենք, պիտի անցկացնենք, ուրեմն էսօր կանցկացնեք: Նախկին իշխանությանը տվել, անցել եք»,-հայտարարեց Անի Խաչատրյանը: