Սոչիում անձրեւները հեղեղել են ենթակայաններ, ճանապարհներ եւ բնակելի շենքերի բակեր, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով քաղաքային վարչակազմի մամուլի ծառայությանը։

Մամուլի ծառայությունը նշել է, որ հորդառատ անձրեւը Կենտրոնական եւ Խոսինսկի շրջաններում հանգեցրել է ճանապարհների, հարակից տարածքներիեւև շենքերի առաջին հարկերի հեղեղմանը։

Բացի այդ, A-148 մայրուղու 7-րդ եւ 8-րդ թունելների միջեւ ընկած հատվածում արգելափակվել է երթեւեկությունը: Քաղաքի ղեկավար Ալեքսեյ Կոպայգորոդսկու անունից Դոնսկայա փողոցում տեղակայվել է շարժական օպերատիվ շտաբ։

Ոստիկանության տվյալների համաձայն՝ անձրեւների հետեւանքով վնասվել է 36 մեքենա:

Ինչպես հայտնի է հորդառատ անձրեւների հետեւանքով հունից դուրս է եկել եւ վարարել է Բզուգու գետը: