Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի բնակչի համար Հյուսիս-Հարավ մայրուղու մի հատվածի կառուցումը դեռեւս մեծ անհարմարություններ է պատճառում բնակիչներին։ Ու թեեւ շատ խնդիրներ ուղղակիորեն կապված են շինարարության հետ, կան նաեւ տարրական անուշադրության հետ կապված խնդիրներ։
NEWS.am-ը բազմիցս անդրադարձել է երկարաժամկետ շինարարության թեմային։ Վերջին հրապարակումներից մեկից ավելի քան մեկ տարի է անցել։ Սակայն իրավիճակը սկզբունքորեն չի բարելավվել։ Այս ընթացքում շուքով, բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, բացվել է Բաբաջանյան-Իսակով անցուղու ոչ մեծ հատվածը, որից հետո անմիջապես փակվել է Իսակով-Բաբաջանյան ելքը։ Այժմ ճանապարհային աշխատանքներն իրականացվում են փողոցի մի կողմում, իսկ երկու ուղղություններով երթեւեկությունը՝ մյուս կողմում։
Նախկինում Անդրանիկ-Բաբաջանյան խաչմերուկում երթեւեկությունը կազմակերպված էր շրջանաձեւ խաչմերուկով։ Այժմ այդ տեղում T-աձեւ խաչմերուկ է: Երթուղու փոփոխությունը հանգեցրել է տրանսպորտի երթեւեկության առաջնահերթության փոփոխության։
Տեղադրված են ճանապարհային նշաններ, բայց երթեւեկության ոչ բոլոր մասնակիցներն են դրանք «նկատում»։ Գլխավոր ճանապարհով շարժվողները «անցյալի հիշողությամբ» շարունակում են զիջել, իսկ ովքեր պետք է զիջեն՝ դա չեն անում։ Որպես հետեւանք՝ հաճախակիացած ՃՏՊ-ներ եւ հսկայական խցանումներ են։ Նշված խաչմերուկում տեղի ունեցողի օրինակները՝ տեսանյութում։











