Հայաստանում դատաիրավական գործընթացների, Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած խոսակցության քրեական վարույթի մասին NEWS.am-ը զրուցել է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։
Պարոն Վարդազարյան, նախորդ տարի Դուք եւՁեր փաստաբանը մամուլի ասուլիս հրավիրեցիք, որի ընթացքում հրապարակեցիքՁեր եւ Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրությունը։ Ջհանգիրյանը, ըստ այդ ձայնագրության, «համոզում էր»Ձեզ՝ հրաժարական ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից։ Հրապարակված ձայնագրության առնչությամբ նախաձեռնվեց քրեական վարույթ, ամիսներով քննվեց, սակայն կարճվեց, այնուհետեւ վերաբացվեց, ինչպե՞ս եք գնահատում նախաքննության ընթացքը։
Գագիկ Ջհանգիրյանը ինձ ոչ թե համոզում էր՝ հրաժարական տալ, այլ սպառնում էր հրաժարական չտալու դեպքում՝ քրեական հետապնդմամբ։ Քրեական վարույթ նախաձեռնվեց, այնուհետեւ դա կարճվեց, ինչը եւ ենթադրվում էր։ Այստեղ խոսքը գնում է երկակի ստանդարտների մասին։
Մեկ տարի առաջ ինձ գաղտնի ձայնագրեց նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որն այժմ ԱԱԾ տնօրենի տեղակալն է, ցուցմունք տվեց, թե Վարդազարյանն իրեն համոզելու եղանակով ուղղորդում էր, ինքն իմ խոսքերից վախեցել էր եւհանցագործության մասին հաղորդում էր տվել, ինչպես նաեւ ներկայացրել էր ձայնագրությունը։
Ես ընդամենը ցույց տվեցի, որ մեր երկրում, ցավոք սրտի, շարունակում է գործել երկակի ստանդարտը. գաղտնի ձայնագրություն եւ ցուցմունք, ես հայտնվում եմ ամբաստանյալի աթոռին, Ջհանգիրյանը՝ ոչ, ընդամենը դա էր պետք ցույց տալ։
Համացանցումհայտնվել էր մի տեսաձայնագրություն, որ այն ժամանակ վարչապետի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը քննիչին ուղղորդել էր, նա նույնպես չհայտնվեց մեղադրյալի աթոռին, այս երկակի ստանդարտներին Դուք ինչպե՞ս եք վերաբերում։
Ես այն անհույս ռոմանտիկներից եմ եղել, ովքեր 2018 թվականին հավատացին, որ այդ պրակտիկային նոր իշխանությունները ցանկանում են վերջ տալ։ Ես լծվեցի աշխատանքի, փորձեցի այդ գաղափարն իրականություն դարձնել, բայց շատ շուտ համոզվեցի, որ ոչինչ չի փոխվել, ընդամենը անձերն են փոխվել։ Միայն ուժեղ քաղաքական գործիչներն են կարողանում այդ արատավոր պրակտիկային վերջ դնել։ Գայթակղությունը շատ մեծ է, հասկանում եմ՝ մարդիկ քաղաքական պայքար են մղել, զրկանքներ են կրել, հասնում են իշխանության եւ տեսնում են, որ մի երիտասարդ դատավոր իրեն չի լսում եւ ինքնուրույն որոշում է կայացնում։
Ձայնագրության վարույթի նախաքննության ընթացքում քննչական ի՞նչ գործողություններ են կատարվել։
Իմ նպատակը Գագիկ Ջհանգիրյանին մեղադրյալի աթոռին տեսնելը չէր։ Ես այդ ձայնագրությունով ընդամենը ցույց տվեցի, որ իմ նկատմամբ այն, ինչ կատարվում է, դա քաղաքական հետապնդում է։
Ես նախաքննության ընթացքից գոհ չէի։ Ես տեսնում էի, թե ինչ է տեղի ունենում։ Եթե ես ներկայացնում եմ ձայնագրություն, եւ համապատասխան ցուցմունք եմ տալիս այդ ձայնագրությունը հիմնավորող, առնվազն պետք է հրավիրվի նաեւ մյուս կողմը, որը հրավիրվել է եւ հրաժարվել է ցուցմունք տալուց, դրանով ավարտվել է, հարցրել են՝ կուզենա՞ք առերեսվել Վարդազարյանի հետ, ասել է՝ ոչ, չեմ ուզենա։ Դա քննիչը ընդունել է որպես նորմալ իրավիճակ։
Նմանատիպ խայտառակ բացթողումները շտկելու համար գլխավոր դատախազի տեղակալը վերացրել է այդ որոշումը, որովհետեւ այդ բացթողումներն ական էին դրված այդ գործի տակ, ցանկացած պահի կարող էին պայթել։ Հիմա արդեն նոր քննիչը այդ բացթողումները կշտկի, եւ նորից գործը կկարճվի։
Ջհանգիրյանը հարցազրույց տվեց ձայնագրության հրապարակումից որոշ ժամանակ անց, կարելի է ասել, որ ասաց՝ ինչ որ արել, լավ եմ արել, եւ հրաժարական տվեց միայն առողջական խնդիրների պատճառաբանությամբ,արդյո՞ք կարծում եք, որ հեռանալն իր որոշումն էր։
Չեմ կարծում, որ դա իր որոշումն էր, նաեւ չեմ կարծում, որ դա եղել է պարտադրանք կամ ճնշում, դա երկտեղված որոշում էր։ Ի վերջո Ջհանգիրյանի տարիքն էլ այն չէր, որ կարողանար լիարժեք աշխատել։ Ընդհանրապես երբ կենսաթոշակի տարիք է որոշում պետությունը, դա քաղաքական գործիչները չեն որոշում, այլ որոշում են բժիշկները, սոցիոլոգները, եւ գտնում են, որ 65 տարեկանից հետո աշխատունակությունը նվազում է։ Մեր Ազգային ժողովը փորձեց ապացուցել, որ դա վերաբերում է Հայաստանի ողջ դատական համակարգին, բացառությամբ Ջհանգիրյանի։
Պարոն Վարդազարյան, Ջհանգիրյանը հեռացավ եւԲԴԽ նախագահի պաշտոնում նշանակվեց Կարեն Անդրեասյանը։ Նրա նշանակումից որոշ ժամանակ անց ԲԴԽ գիտնական-անդամի պաշտոնից դուրս եկավ Գրիգոր Բեքմեզյանը, որը ակնարկել էր դատական իշխանության անկախության վտանգվելու մասին։ Ի՞նչ եք կարծում ինչ խնդիրներ կան ԲԴԽ-ում, որ դատավորը վերցնում ու հրաժարվում է պաշտոնից։
Չեմ ցանկանում ընդհանրապես մեկնաբանել Գրիգոր Բեքմեզյանի արտահայտած մտքերը, քանի որ չեմ վստահում։ Շարքային ստախոս է պարոն Բեքմեզյանը։
Ինչո՞ւ
Ես պատասխանեցի, պարոն Բեքմեզյանին չեմ քննարկում։
ԲԴԽ-ում կա՞ն ճնշումներ
Այն բիրտ ճնշումները, որոնք իրականացնում էր Գագիկ Ջհանգիրյանը, կարծում եմ՝ նման ճնշումներ այժմ չկան, հիմա ավելի փափուկ ուժն է աշխատում։ 90-ականների գործարքները, որոնք Ջհանգիրյանըներդրեց դատական համակարգ, այժմ չի գործում։
Կարեն Անդրեասյանի նշանակումը բավականին քննադատվեց, հատկապես այն հանգամանքով պայմանավորված, որ նա չէր թաքցնում իր համակրանքը գործադիր իշխանության նկատմամբ, նաեւայն, որ ինքը խոսել էր 40 կոռումպացված դատավորի գոյության մասին, Դուք՝ որպես նախկին նախագահ, ինչպե՞ս եք գնահատում նրա նշանակումն այդ պաշտոնին։
Անդրեասյանը երբեք չի թաքցրել իր քաղաքական ուղղվածությունը, նրան ընտրողներն են մեղավոր։ Այն գաղափարախոսությունը, որը դրված է ԲԴԽ-ի ձեւավորման հիմքում, դրան հակառակ է պարոն Անդրեասյանի քվեարկությունը։
Մանրամասները՝ տեսանյութում











