Երեւանը գտնվում է 9 բալանոց սեյսմիկ գոտում, ինչը նշանակում է, որ մինչեւ 7-7,5 մագնիտուդով երկրաշարժ լինելու դեպքում աղետալի հետեւանքներ կլինեն։ Այս մասին այսօր՝ մարտի 15–ին, խորհրդարանում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Սա գիտական փաստ է՝ հաշվի առնելով նաեւ Խորհրդային Միության ժամանակ կառուցված բազմաբնակարանային շենքերը, թե որքան ժամանակ է անցել ու նաեւ այն փաստը, որ մեր քաղաքացիների վատ սովորություն ունեն շենքում որոշակի փոփոխություններ անելու, ինչն ազդում է շենքերի  սեյսմակայունության վրա»,– ասաց Արմեն Փամբուխչյանը։