Հիմա ջրերը պարզվել են, զուլալվել են, ամենապարզ մարդու համար էլ հստակ է մեր տեսակետը, թե մենք ուր ենք գնում. խնդրեմ, օրակարգ բերեք Արցախի անկխության ճանաչման հարցը: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում իր ելույթում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ դիմելով ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորներին:
«Բնականաբար, դա այստեղ հավանության չի արժանանա: Դուրս եկեք փողոց, հավաքեք ժողովրդին, ներկայացրեք, ասեք՝ խաբել են ձեզ, սիրելի ժողովուրդ, եկեք միանանք, հայրենիքը փրկենք: Մի ասեք՝ թող վարչապետը հեռանա: Վարչապետը ինստիտուտ է, վարչապետը հո անձ չի, վարչապետը, փառք Աստծո, այն անձերից չի, որ «փըխկ» անեն՝ փախնի, ո՞ւր հեռանա»,- ԱԺ-ում ասաց Աղազարյանը։
Նա նշեց, թե Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ժողովրդին. «Կարող է մենք սխալվել ենք, կարող է մենք խաբել ենք, ներկայացրեք ժողովրդին, թող ժողովուրդը հասկանա: իսկ նրանք, որոնք ասում են՝ ժողովուրդը չի հասկանում, նրանք, որոնք հայրենիքի եւ պետականության մասին կարծում են, թե ավելի շատ են մտածում, քան խոհանոցում արձակուրդ եկած իր զինվոր որդու համար ճաշ եփող մայրը, ապա կներեք, թքած ունեմ ես էդպիսի մարդկանց վրա»,-ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը:











