«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը այսօր՝ հուլիսի 5-ին` ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների օրը, անցկացնում է ավանդական տոնական քայլերթ:

Այն մեկնարկել է Ազատության հրապարակից, անցնելով Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, կավարտվի Հանրապետության հրապարակում։

Ժամը 19.00-ից մինչև 20։00 երկկողմանի փակ կլինեն Մաշտոցի պողոտան և Ամիրյան փողոցը։

Ժամը 19։00-ից մինչ 22։00 փակ կլինի Հանրապետության հրապարակը, որտեղ տոնական համերգ տեղի կունենա։